Ամուսնալուծության գործընթացի ժամանակ չինացին պայթեցրել է իրեն

13:07     6 սեպտեմբերի, 2016

Չինացին ինքնապայթյուն է իրականացրել դատարանի շենքի մոտ ամուսնալուծության հարցով կնոջ հետ ունեցած վեճի պատճառով, հայտնում է The Beijing News-ը:

Ինչպես նշում են տեղական իշխանություններն, ամուսինները հանդիպել են դատարանի շենքի մոտ, որտեղ նախատեսված էին լսումներ նրանց ամուսնալուծության հարցով: Նրանց միջև վեճ է առաջացել, ինչից հետո ամուսինը գործի է դրել փոքր հզորությամբ պայթուցիկ սարքը: Տղամարդը մահացել է տեղում, կինը վիրավորվել է:

 

 


© armedia.am