ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը մտադիր չէ ընդունել Մեքսիկա այցելելու նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հրավերը, հայտնում է lenta.ru-ն:
Նշենք, որ Նյետոն հանդիպելու հրավեր ուղարկել էր ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուներին էլ՝ և՛ դեմոկրատ Հիլարի Քլինթոնին, և՛ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին: Վերջինսը օգոստոսի 31-ին Մեխիկոյում հանդիպել է Նյոտոյի հետ: Կողմերը քննարկել են մասնավորապես միգրացիոն քաղաքականությունը: