Իրանցիները մուսուլման չեն. Սաուդյան Արաբիայի գլխավոր մուֆթի

17:26     6 սեպտեմբերի, 2016

Սաուդյան Արաբիայի գլխավոր մուֆթի Աբդուլազիզ Ալի Շեյխը հայտարարել է, որ իրանցիները մուսուլման չեն: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել այն բանից հետո, երբ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ սաուդական իշխանությունները «սպանել» է մուսուլման քարոզիչների նախորդ տարվա հաջի ժամանակ առաջացած հրմշտոցի ժամանակ:

Աբդուլազիզ Ալի Շեյխի խոսքերով՝ նման հայտարարություններն Իրանի կողմից զարմանալի չեն, քանի որ իրանցիները զրդաշտականների հետևորդներ են, ուստի՝ նրանք մուսուլման չեն:


© armedia.am