Բելգիացի պատգամավորները հայտնվել են Բաքվի «սև ցուցակում»

19:12     6 սեպտեմբերի, 2016

Բելգիայի Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է Բելգիայի ԱԳՆ, Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատ, «Քրիստոնյա դեմոկրատներ և ֆլամանդացիներ» կուսակցության խորհուրդ, որի անդամ է նաև Էլս վան Հուֆը, ինչպես նաև այդ երկրի ԱԳՆ՝ բելգիացի պատգամավորների՝ Արցախ կատարած այցելության հետ կապված: 

Չնայած փորձ է արվում բելգիացի պատգամավորներ Էլս վան Հուֆի և Ժորժ Դալմանի այցը ներկայացնել որպես մասնավոր այց, այնուամենայնիվ Բաքուն որոշել է նրանց ավելացնել անցանկալի անձանց ցանկում, այլ կերպ ասած՝ «սև ցուցակում»:


© armedia.am