Ամերիկյան Apple ընկերությունը սեպտեմբերի 7-ին կիրականացնի նորույթների ներկայացում, այդ թվում՝ iPhone և iPhone Plus-ի, հաղորդում է ria.ru –ն:
Նոր արտադրանքների ներկայացումը, ձևավորված ավանդույթի համաձայն, կանցկացվի ընկերության գլխամասային գրասենյակում՝ Կալիֆորնիայում, և կհեռարձակվի պաշտոնական կայքում:
Ենթադրվում է, որ սեպտեմբերյան միջոցառմանն ընկերությունը կներկայացնի նոր Apple Watch 2, MacBook Pro, ինչպես նաև թարմացված iPad և iPad Mini: Միջոցառմանը կներկայացվի նաև ամենասպասված՝ iPhone 7 սմարթֆոնը:
Նոր սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 16-ից, իսկ պատվերների ընդունումն՝ արդեն սեպտեմբերի 9-ից: