Մեքսիկայում հանցավոր խմբի կողմից ոստիկանական ուղղաթիռի խոցման արդյունքում մահացել է չորս մարդ, փոխանցում է CNN-ը:
Նշվում է, որ ոստիկաններն ուղղաթիռով մասնակցում էին երկրի հարավ-արևմտյան Միչոական նահանգի դժվարհասանելի գոտում հատուկ գործողության. իրավապահ մարմինները փորձում էին բացահայտել տեղի հանցավոր խմբերի առաջնորդներին:
Դեռևս հայտնի չէ, թե տեղի հանցավոր երկու խմբերից որ մեկն է պատասխանատու միջադեպի համար: