Իսրայելի վարչապետ Բեյամին Նեթանյահուն հոկտեմբերին ծրագրում է այցելել Ադրբեջան, հայտնում է haqqin.az-ը՝ իսրայելական NRG պարբերականին հղումով:
Նշվում է, որ Նեթանյահուն Ադրբեջան է այցելելու Ղազախստան կատարելիք այցի շրջանակներում:
Պարբերականը նկատում է, որ Իսրայելը վերջին շրջանում սկսել է ավելի հաճախ հայացքն ուղղել մուսուլմանական և մասնավորապես շիական մեծաթիվ բնակչություն ունեցող երկրների կողմ, ուստի միանգամայն հետաքրքրված է Բաքվի հետ կապերի ամրապնդմամբ: