Ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում

13:27     7 սեպտեմբերի, 2016

ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Արման Ալիկի Ղանդիլյանի մահվան հանգամանքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:25-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Ալիկի Ղանդիլյանը ձախ այտի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:

ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

 

 

 


© armedia.am