Թուրքիայի իշխանություններն առգրավել են թուրք նախարարի հետ Deutsche Welle-ի հարցազրույցի ձայնագրությունը

14:48     7 սեպտեմբերի, 2016

Թուրքիայի իշխանություններն առգրավել են Deutsche Welle մեդիաընկերության ծրագրի համար երկրի երիտասարդության և սպորտի նախարար Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ արված հարցազրույցը: 

Թե ինչ թեմաների մասին պետք է խոսեն՝ նախապես տեղյակ է պահվել գերատեսչության աշխատակիցներին:

Խոսվել է մասնավորապես  Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի, դրան հաջորդած ձերբակալությունների, Թուրքիայում ազատ խոսքի հետ կապված իրավիճակի մասին: Նախարարը նաև մեկնաբանել է էրդողանի մի շարք հայտարարություններ:

Հարցազրույցի ավարտին, երբ Քըլըչն արդեն հեռացել էր նկարահանումների վայրից, նախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Deutsche Welle-ին արգելվում է հրապարակել հարցազրույցը: Չնայած DW-ի լրագրողների թիմի բողոքին՝ նկարահանված ողջ նյութն առգրավվել է Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարության աշխատակիցների կողմից:


© armedia.am