Իրանի նախագահ Հասան Ռուհանին իսլամական աշխարհին կոչ է արել գործած հանցանքների համար պատժել Սաուդյան Արաբիային, փոխանցում է Интерфакс-ը:
«Եթե սաուդական կառավարության կետ խնդիրները սահմանափակվեին միայն հաջի կազմակերպմամբ, հնարավոր կլիներ լուծում գտնել, սակայն դժբախտաբար սաուդական իշխանությունները տարածաշրջանում հանցանքներ են գործում, աջակցում են ահաբեկչությանը, թափում են մուսուլմանների արյունը Սիրիայում, Իրաքում և Եմենում», - ասել է Ռուհանին:
Press TV հեռուստաընկերությունը Ռոհանիի այս կոչը դարձել է Թեհրանի պատասխանը Սաուդյան Արաբիայի գլխավոր մուֆթիի նախօրեի հայտարարությանը այն մասին, որ իրանցիները մուսուլման չեն: