Սլովենիայում բացվել է Եվրոպայում առաջին գարեջրային շատրվանը (տեսանյութ)

21:55     7 սեպտեմբերի, 2016

Սլովենիայի կենտրոնական Ժալեց քաղաքում գործարկվել է Եվրոպայում գարեջրի առաջին շատրվանը: Այս մասին հայտնում է RTV Slovenija պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերության կայքում:

Նշվում է, որ շատրվանից գարեջուր կարելի է փորձել՝ վճարելով վեց եվրո: Այս գումարով մեկ հոգին կարող է խմել հինգ գավաթ փրփրալից ըմպելիք:

Ժալեցի իշխանությունները հույս են հայտնել, որ նորույթը քաղաք կբերի զբոսաշրջիկների:


© armedia.am