ՄԱԿ-ը դժվար թե թույլ տա Սիրիայում ստեղծել թռիչքազերծ գոտի. Էրդողան

18:37     7 սեպտեմբերի, 2016

Թուրքիան պատրաստ է Սիրիայում անվտանգության գոտում փախստականների համար ստեղծել ենթակառուցվածքներ, սակայն հույսեր չունի, որ ՄԱԿ-ը կարտոնի այնտեղ անվտանգության գոտու ստեղծումը,  հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Չինաստանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում:

Էրդողանը նշել է, որ կարող են լինել նաև Թուրքիայի հարավում՝ թուրքական սահմանների ներսում, փախստականների բաշխման նման գոտիների տարբերակներ: «Այդ մասին կարելի է մտածել»,- ասել է Էրդողանը:

Խոսելով Սիրիայի հյուսիսում թռիչքազերծ գոտու ստեղծման մասին՝ Էրդողանն ընդգծել է, որ այդ հարցը բարձրացրել է Չինաստանում G20-ի գագաթնաժողովի ժամանակ, սակայն հույսեր չունի, որ ՄԱԿ ԱԽ-ն կընդունի համապատասխան բանաձև:


© armedia.am