Apple ընկերությունը ներկայացրել է նոր iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները, որոնք գնելու պատվեր կարելի է տալ արդեն սեպտեմբերի 9-ից: Սմարթֆոնների վաճառքն առաջին ալիքի երկրներում կսկսի սեպտեմբերի 16-ից, իսկ երկրորդ ալիքի երկրներում՝ սեպտեմբերի 23-ից:
Նշվում է, որ iPhone 7-ը կարժենա 649 դոլար, իսկ iPhone 7 Plus-ը՝ 749 դոլար: Գնորդներին հասանելի կլինի չորս գույն՝ սև, սպիտակ, ոսկեգույն և վարդագույն:
Նշենք, որ ընկերությունը ներկայացրել է նաև AirPods անլար ականջակալները և Apple Watch Series 2 սմարթ ժամացույցները: