Ադրբեջանը Deutsche Welle-ի լրագրողի անունը կընդգրկի իր «սև ցուցակում»

11:48     8 սեպտեմբերի, 2016

Գերմանական ազդեցիկ Deutsche Welle պարբերականի լրագրող Նաոմի Կոնրադը «խախտել» է Ադրբեջանի օրենքները՝ առանց Բաքվի թույլտվության այցելելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է haqqin.az-ը:

Հաջիևի փոխանցմամբ՝ «համապատասխան հետաքննությունից հետո լրագրողի անունը կընդգրկվի անցանկալի անձանց ցուցակում»։

Հաջիևը հայտարարել է, որ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատունը Բաքվի դիքորոշման մասին հայտնել է Deutsche Welle մեդիաընկերությանը:


© armedia.am