Հյուսիսային Կորեան իրականացրել է հերթական միջուկային փորձարկումները, որոնց հետևանքով սեյսմոլոգները Կորեական թերակղզում գրանցել են երկրակեղևի ակտիվություն:
4.9-5.3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը ֆիքսվել է միջուկային զենքի փորձարկման համար նախատեսված հյուսիսկորեական պոլիգոնի շրջանում: Սեյսմիկ ակտիվությունն այնքան ուժեղ է եղել, որ ցնցումները զգացել են նույնիսկ Հս. Կորեայի հետ սահմանամերձ ռուսական բնակավայրերի բնակիչները:
Հարավային Կորեայի և Ճապոնիայի իշխանությունները վստահ են, որ ստորգետնյա ցնցումները խոշոր միջուկային փորձարկման հետևանք են: Նշենք, որ Փհենյանը հաստատել է միջուկային փորձարկման անցկացումը: Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը հատուկ թողարկման մեջ կրկին հաստատվել է միջուկային ծրագրի հետագա զարգացման երկրի կուրսը։