ՄԱԿ ԱԽ-ն Հյուսիսային Կորեայի հարցով արտակարգ նիստ կգումարի

11:36     9 սեպտեմբերի, 2016

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Հյուսիսային Կորեայի հարցով կանցկացնի արտակարգ հանդիպում։ Այս մասին «Ռենհապ» գործակալությանը հայտնել են հարավկորեական դիվանագիտական շրջանակների աղբյուրները։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Հարավային Կորեան, Ճապոնիան և ԱՄՆ-ը դիմել են ՄԱԿ՝ Հյուսիսային Կորեայի կողմից հերթական միջուկային փորձարկումն անցկացնելուց հետո Անվտանգության խորհրդի նիստ կազմակերպելու համատեղ հայցով։


© armedia.am