Իսրայելը Գազայի հետ սահմանին ստորգետնյա պատ է կառուցում

12:56     9 սեպտեմբերի, 2016

Իսրայելի իշխանությունները սկսել են Գազայի հատվածի սահմանի երկայնքով ստորգետնյա պարիսպի կառուցմանը՝ կանխելու պաղեստինցի գրոհայինների մուտքը Իսրայելի տարածք ստորգետնյա թունելների միջոցով:

Տեղեկացնում է իսրայելական բանակի աղբյուրը, պատի շինարարությունը սկսվել է մի քանի շաբաթ առաջ, հայտնում է BBC-ն: Նշվում է, որ մոնոլիտ ստորգետնյա ցանկապատը կձգվի Գազայի հետ 70 կիլոմետրանոց սահմանի ողջ երկայնքով: Շինարարությունը կարող է տևել մի քանի տարի:


© armedia.am