Մոսկվան և Թեհրանը բանակցություններ են վարում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակում ռուսական օդատիեզերական ուժերի՝ «Համադան» ավիաբազայի տարածք վերադարձի շուրջ: Ավելին՝ Ռուսաստանը՝ Իրանի հետ համատեղ, ծրագրում են էական փոփոխություններ մտցնել ավիաբազայի աշխատանքում: Այս մասին գրում է ռուսական «Известия» թերթը:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական Су-34 և Ту-22М3 կործանիչների տեղափոխման համար «Համադան» ավիաբազայի տարածքում անհրաժեշտ են որոշակի պատրաստություններ, որոնք կտևեն մոտ մեկ շաբաթ:
Ռուսաստանի պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովում հաստատել են Մոսկվայի մտադրությունները վերադառնալու իրանական ավիաբազա: Հանձնաժողովի անդամ Իգոր Զոտովի կարծիքով՝ դա կօգնի իրենց ԻՊ խմբավորման դեմ պայքարում:
2016 թվականի օգոստոսի 16-18-ը Ռուսաստանի օդատիեզերական ուժերը օգտագործել են իրանական ավիաբազան Սիրիայում ռուսական ռազմական գործողությանը մասնակցող ավիացիոն խմբի ուժեղացման նպատակով: Նախկինում ռուսական հեռավոր ավիացիան Սիրիայում օդային հարվածների համար թռիչքներ էր կատարում ռուսական աերոդրոմներից, իսկ ռմբակոծիչները՝ սիրիական «Հմեյմիմ» բազայից: