Բաքվում թույլատրվել է ընդդիմության հանրահավաքը՝ ընդդեմ ահմանադրական փոփոխությունների

15:58     9 սեպտեմբերի, 2016

Բաքվի իշխանությունները ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդին (ԺՈՒԱԽ) թույլ են տվել անցկացնել հանրահավաք՝ կապված Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների հարցով առաջիկա հանրաքվեի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Նշենք, որ ընդդիմությունը ծրագրում էր Բաքվում ընդդեմ սահմանադրական փոփոխությունների հանրահավաք անցկացնել սեպտեմբերի 11-ին:

Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 26-ին: Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է Ադրբեջանում ներդնել փոխնախագահների և առաջին փոխնախագահի պաշտոններ, որոնք այդ պաշտոնում կնշանակվեն և կազատվեն Ադրբեջանի նախագահի հրամանով: Ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների այս փաթեթը ևս նախորդների նման նախատեսում է նախագահի լիազորությունների ընդլայնում:


© armedia.am