ԵՄ-ն Հունաստանին 115 մլն եվրո է տրամադրել փախստականների օգնության համար

14:35     12 սեպտեմբերի, 2016

ԵՄ-ն Հունաստանին 115 մլն եվրո է տրամադրել փախստականների կենսապայմանների բարելավման համար, ասվում Եվրահանձնաժողովի մամլո հաղորդագրությունում։

Հաղորդվում է, որ այդ միջոցները կհատկացվեն ի հավելումն 83 մլն եվրոյի չափով ֆինանսական օգնության, որը Եվրահանձնաժողովը հատկացրել էր Հունաստանին ընթացիկ տարվա հուլիսի վերջին։

«Նոր ֆինանսավորման հիմնական նպատակն է Հունաստանում փախստականների համար կենսապայմանների բարելավումը»,- նշել է մարդասիրական օգնության ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը:

 

 

 


© armedia.am