Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարներ Ժան-Իվ Լե Դրիանը և Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին ԵՄ պաշտպանական քաղաքականության վերաբերյալ համատեղ նախաձեռնությամբ նամակ են ուղարկել, հայտնում է Le Figaro պարբերականը:
Փաստաթղթում մասնավորապես առաջարկվում է պարզեցնել անվտանգության և ընդհանուր պաշտպանական քաղաքականության շրջանակներում ԵՄ-ի թույլատրած գործողությունների ծավալումը, նոր խթան տալ Եվրոպական խորհրդի արդեն ընդունված, բայց ավարտին չհասցված որոշումներին, հաստատել ԵՄ ռազմավարական ինքնավարությունը արդյունաբերության և տեխնոլոգիաների ոլորտում:
Պաչբեչալանը նշում է, որ այդ նախաձեռնությունների քննարկումը տեղի կունենա Բրատիսլավայում սեպտեմբերի 16-ին Եվրախորհրդի ոչ պաշտոնական գագաթաժաղովի շրջանակներում: