ԶԼՄ-ներին հայտնի են դարձել Քլինթոնի փոխարեն ԱՄՆ նախագահի պահեստային թեկնածուների անունները

20:05     12 սեպտեմբերի, 2016

Եթե Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահ թեկնածու Հիլարի Քլինթոնը հրաժարվի նախընտրական արշավին հետագա մասնակցությունից, նրան կարող են փոխարինող գտնել, գրում է բրիտանական The Telegraph թերթը:

Ամենից հավանական նոր թեկնածուները կդառնան ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը կամ փրայմերիզում պարտված Վերմոնտ նահանգից թեկնածու Բերնի Սանդերսը:
Նշվում է, որ որոշումը կարող է կայացվել դեմոկրատների կուսակցական արտահերթ նիստի ընթացքում, բայց միայն այն դեպքում, եթե Հիլարի Քլինթոնն ինքը հայտարարի նախընտրական արշավից դուրս գալու ցանկության մասին: 

Նշենք, որ Քլինթոնի հնարավոր փոխարինման մասին խոսակցություններն առաջացել են նրա առողջական վատ վիճակի մասին խոսակցությունների արդյունքում: 


© armedia.am