Եթե Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահ թեկնածու Հիլարի Քլինթոնը հրաժարվի նախընտրական արշավին հետագա մասնակցությունից, նրան կարող են փոխարինող գտնել, գրում է բրիտանական The Telegraph թերթը:
Ամենից հավանական նոր թեկնածուները կդառնան ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը կամ փրայմերիզում պարտված Վերմոնտ նահանգից թեկնածու Բերնի Սանդերսը:
Նշվում է, որ որոշումը կարող է կայացվել դեմոկրատների կուսակցական արտահերթ նիստի ընթացքում, բայց միայն այն դեպքում, եթե Հիլարի Քլինթոնն ինքը հայտարարի նախընտրական արշավից դուրս գալու ցանկության մասին:
Նշենք, որ Քլինթոնի հնարավոր փոխարինման մասին խոսակցություններն առաջացել են նրա առողջական վատ վիճակի մասին խոսակցությունների արդյունքում: