Խոստում. ադրբեջանցիները և թուրքերը իջեցնում են Ցեղասպանության մասին ֆիլմի վարկանիշը

09:50     13 սեպտեմբերի, 2016

Ադրբեջանցի և թուրք օգտատերերը միտումնավոր իջեցնում են Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի վարկանիշը կինեմատոգրաֆիայի մասին աշխարհի ամենամեծ բազաներից մեկում՝  IMDb-ում (Internet Movie Database): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Զանգվածային մտնում են ու "մեկ" են դնում։ Ինչի պատճառով ֆիլմի ռեյթինգը խայտառակ ցածր ա ֊ դեռ դուրս չեկած արդեն իջացրել են 1.8», - գրել է Մարտիրոսյանը:

Նշվում է, որ քվեարկություն իրավունք ունենալու համար բավարար է մուտք գործել ֆեյսբուքյան պրոֆիլով: Քվերակել կարող եք հետևյալ հղումով:


© armedia.am