Հարավային Կորեան մտադիր է ավելացնել պատրաստվածությունը Փհենյանի կողմից իրականացվող միջուկային սադրանքներին հակազդելու համար և սպառնացել է վերացնել հարևան երկրում իշխող կոմունիստական ռեժիմը, եթե այն համարձակվի միջուկային մարտագլխիկով հրթիռ արձակել: Այս մասին հայտարարել է հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն, գրում է gazeta.ru-ն:
Նախագահը նաև հայտարարել է հանուն իր երկրի անվտանգության անհրաժեշտ է Հարավային Կորեայի տարածքում տեղակայել ամերիկյան THAAD հակահրթիռային համակարգերը:
Այնուհանդերձ, ընդդիմադիր ուժերը թերահավատորեն են մոտենում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղակայման անհրաժեշտությանը: Ընդդիմադիրների կարծիքով՝ համակարգերի տեղակայումը կհանգեցնի Մոսկվայի և Պեկինի հետ հարաբերություններում լարվածության առաջացմանը: