Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասսելբորնը պահանջել է Հունգարիային հեռացնել Եվրամիությունից եվրոպական հիմնական արժեքներն արհամարհելու պատճառով: Այս մասին նա հայտարարել է Die Welt-ին տված հարցազրույցում:
«Նրանք, ովքեր Հունգարիայի նման ցանկապատներ են կառուցում պատերազմից փախչող փախստականների դեմ կամ սահմանափակում են մամուլի ազատությունը և դատարանների անկախությունը, պետք է ժամանակավորապես, իսկ ծայրահեղ դեպքում ընդմիշտ հեռացվեն ԵՄ կազմից», - նշել է Ասսելբորնը՝ խիստ քննադատության ենթարկելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և նրա իրականացրած քաղաքականությունը: