Մեծ Բրիտանիայում այսօրվանից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվում 5 ֆունտ անվանական արժեքով պլաստիկե արժույթ՝ Ուինսթոն Չերչիլի պատկերով,հայտնում է TACC-ը:
Անգլիայի բանկում նշում են, որ նոր դրամանիշը, որը պատրաստված է սինթետիկ պոլիմերից, առավել էկոլոգիական է և կրկնակի երկարակյաց իր դրամական անալոգից, ունի պաշտպանության ավելի բարձր աստիճան։ Դրա չափը փոքր է մոտ 15 տոկոսով։ Արժույթը թողարկվել է 440 մլն օրինակով։