Սիրիական բանակն իսրայելական կործանիչ է խոցել

12:09     13 սեպտեմբերի, 2016

Սիրիայի զինված ուժերը հայտնել են, որ Էլ-Կունեյտրա նահանգում խոցել են իսրայելական կործանիչ և հետախուզական անօդաչու սարք՝ սիրիական բանակի դիրքերին իսրայելցի զինվորականների հարվածից հետո։ Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը։

Իսրայելը հերքում է այս տեղեկությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի զինվորականները հայտնել էին, որ այս գիշեր իսրայելական ավիացիան հարձակվել է սիրիական կառավարական զորքերի դիրքերի վրա՝ ի պատասխան Գոլանի բարձունքների՝ Իսրայելի հսկողության տակ գտնվող տարածքում ընկած հերթական արկի:


© armedia.am