Թուրքիայի արդարադատության նախարարությունն իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կալանավորման հարցով պաշտոնապես դիմել է ԱՄՆ-ին, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ինչպես նշում է Reuters-ը, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ կասկածվող, ԱՄՆ-ում բնակվող Գյուլենի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է Չինաստանում անցկացված G-20 գագաթաժողովի շրջանակներում կայացած Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման ժամանակ: Հաղորդվում է, որ Օբաման Էրդողանին տեղեկացրել է, որ Գյուլենի շուրջ ստեղծված իրավիճակը լուծվելու է օրենքի հիման վրա, այլ ոչ թե քաղաքական նկատառումներից ելնելով: