Աշխարհահռչակ Instagram սոցիալական անվճար ծառայությունը՝ նախատեսված նկարների և տեսաձայնագրությունների փոխանակումների համար, նոր գործառույթ է ներկայացնում իր օգտատերերին: Այսուհետ վերջիններս կարող են թաքցնել, իրենց կարծիքով, վիրավորական մեկնաբանությունները՝ հայտնված իրենց նկարների կամ տեսաձայնագրությունների ներքո, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Նոր գործառույթն ակտիվացնելու համար օգտատերեը պետք է մտնեն «Կարգավորումներ» հավելված: Ծառայության մասնակիցները կարող են օգտվել անցանկալի բառերի ցանկից, որը ներկայացված է նոր գործառույթով, կամ ստեղծել սեփականը:
Պետք է նշել, որ նախկինում սոցիալական այս ցանցի օգտատերերը կարող էին ջնջել իրենց համար անցանկալի մեկնաբանությունները, կամ որևէ մեկի նկատմամբ ներկայացնել վիրտուալ բողոք: Մինչդեռ այս նոր գործառույթն, ըստ Instagram-ի տնօրեն Քեվին Սիստորոմի, տալիս է հնարավորություն, որ «յուրաքանչյուրը մնա այնպիսին, ինչպիսին կա՝ չենթարկվելով սեփական անձի նկատմամբ վիրավորանք կամ քննադատություն լսելու վտանգին»: