Քլինթոնը կշարունակի ընտրապայքարը

09:52     14 սեպտեմբերի, 2016

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի շտաբում հայտարարել են, որ նա կշարունակի նախընտրական քարոզարշավն ապաքինվելուց անմիջապես հետո:

Մեկնաբանելով ընտրապայքարից Քլինթոնի հրաժարվելու մասին շշուկները՝ նրա օգնականները նշել են, որ Քլինթոնն արդեն ապաքինվում է և ամենայն հավանականությամբ քարոզարշավը կվերսկսի սեպտեմբերի 15-ին:

Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում 2001 թվականի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողության ժամանակ Քլինթոնն իրեն վատ է զգացել: Բժիշկները նրա մոտ թոքաբորբ են ախտորոշել:

 


© armedia.am