Նյու Յորքի դատախազությունը հետաքննություն է սկսել Թրամփի հիմնադրամի նկատմամբ

11:06     14 սեպտեմբերի, 2016

Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի բարեգործական (Donald J Trump Foundation) հիմնադրամը, փոխանցում BBC-ն:

Նշվում է, որ հիմնադրամի աշխատանքի ստուգման պատճառը դատախազության մոտ առաջացած կասկածներն են, որ հիմնադրամն ոչ առևտրային կառույցների համար նախատեսված գործունեությամբ չի զբաղվում:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ 2013 թվականին Թրամփն իր այդ հիմնադրամի միջոցով գումար է փոխանցել Ֆլորիդա նահանգի դատավորին:

 


© armedia.am