Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ ՈւԵՖԱ-ի Աթենքում կայացած արտահերթ համաժողովի ժամանակ ընտրվել է կառույցի նախագահ:
Այսպիսով, Չեֆերինը, ով երբեք չի աշխատել ՈւԵՖԱ-ի գործադիր հանձնաժողովում, դարձել է 62-ամյա պատմություն ունեցող միության 7-րդ նախագահը:
ՈւԵՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրություններն անց են կացվել կառույցի նախկին ղեկավար Միշել Պլատինիին ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից հեռացնելու արդյունքում: