Բուլղարիայի վարչապետը ԵՄ-ից 160 մլն դոլար է խնդրել

18:31     14 սեպտեմբերի, 2016

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Բրյուսելից 160 մլն եվրո ֆինանսական օգնություն է խնդրել` Թուրքիայից եկող փախստականների հոսքի պատճառով սահմաններն ամրապնդելու համար, փոխանցում է Интерфакс-ը:

«Ինձ պետք է ավելին, քան համերաշխության խոստումը: Բրատիսլավայում գագաթնաժողովի ժամանակ ես կպնդեմ անհապաղ 160 մլն եվրո տրամադրելու հարցը»,- հայտնել է նա Թուրքիայի հետ սահմանակից շրջան կատարած այցի ժամանակ:

Թուրք-բուլղարական սահմանը հիմնական երթուղիներից մեկն է Սիրիայից եկող ներգաղթյալների և փախստականների համար, ովքեր ձգտում են հայտնվել ԵՄ-ում:


© armedia.am