ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է միջկառավարական հանձնաժողովի նիստին

19:27     14 սեպտեմբերի, 2016

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում սեպտեմբերի 12-ից 16-ը անցկացվող Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 11-րդ նիստին մասնակցում է ՀՀ ՊՆ պատվիրակությունը և փորձագետների խումբը` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


© armedia.am