«Տաշիրը» մտադիր չէ գնել Ղարաբաղի էլեկտրական ցանցերը

10:15     15 սեպտեմբերի, 2016

«Տաշիր» ընկերությունների խմբի՝ Արցախի էլեկտրական ցանցերը գնելու մտադրության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է «Տաշիր»-ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրեն Կարեն Հարությունյանը:

Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները գրել էին, որ «Տաշիր» ընկերությունների խումբը բանակցություններ է վարում Ղարաբաղի էլեկտրական ցանցերը գնելու համար:

«Ես առաջին անգամ եմ լսում այս մասին: Կարող եմ վստահությամբ ասել, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», - ասել է Հարությունյանը:

 


© armedia.am