Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրոպայի անվտանգության հարցը Եվրամիությանն է, այլ ոչ՝ Միացյալ Նահանգներինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ամերկյան ընկերակցությունը (նախագահական ընտրությունների հետ կապված, հեղ.) մեզ որոշ հուշումներ է տալիս. ամերիկացիներն այլևս պատրաստ չեն Եվրոպայում իրականացնել իրենց ռազմական գործողությունները: Հավատացեք, ես հանդես չեմ գալիս Եվոպայի ռազմականացմանը կողմ, ամենևին: Սակայն ես կարծում եմ, որ մեր պատասխանատվությունն է մեր մայրցամաքում կարգուկանոնի ու անվտանգության պահպանումը: Ապագայում դա մեզ համար անհրաժեշտ կլինի»,- ասել է Յունկերը Youtube-ի հարցազրույցի ժամանակ: