Գերմանիայում փախստականների ու տեղացիների միջև բախում է տեղի ունեցել

18:44     15 սեպտեմբերի, 2016

Գերմանիայ արևելքում՝ սաքսոնական Բաուտցեն քաղաքում, փախստականների ու տեղացիների միջև տեղի են ունեցել բախումներ, հայտնում է տեղի ոստիկանությունը։

Հրապարակներից մեկում հավաքված են եղել մոտ 80 կանայք ու տղամարդիկ և մոտ 20 ներգաղթյալներ։ Ականատեսների տվյալներով՝ երկու խմբերը վիրավորել են միմյանց, սկսվել է ծեծկռտուք, գործի են դրվել շշեր։

Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների մոտ 100 աշխատակիցներ։ Երբ ոստիկանությունը հավաքվածներից պահանջել է լքել հրապարակը, փախստականների շարքերից իրավապահների ուղղությամբ նետվել են փայտեր ու շշեր։ Հասարակական կարգը մի խումբ անձանց կողմից խախտելու և մարմնական վտանգավոր վնասվածքներ հասցնելու փաստով հարուցվել է գործ:


© armedia.am