Թուրքերն ու վրացիները մեկ ազգ են. Վարշալոմիձե

10:27     16 սեպտեմբերի, 2016

Աջարիայի կառավարության նախկին ղեկավար Լևան Վարշալոմիձեն թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում թուրքերին և վրացիներին անվանել է մեկ ազգ, հայտնում է վրացական marshalpress.ge տեղեկատվական-վերլուծական պորտալը:

«Թուրքիայի և Վրաստանի ժողովուրդները մեկ ժողովուրդ են երկու պետություններում», -հայտարարել է Վարշալոմիձեն:

Նախկին պաշտոնյայի հայտարարությունը բուռն քննարկումներ և դժգոհություն է առաջացրել սոցցանցերի վրացական շրջանակներում:


© armedia.am