ԱՄՆ-ում հետ է կանչվել մոտ 1 մլն Samsung Galaxy Note 7 սմարթֆոն

11:29     16 սեպտեմբերի, 2016

Սպառողների իրավունքների պաշտպանության ամերիկյան գերատեսչությունը հետ է կանչել Samsung Galaxy Note 7 սմարթֆոնները՝ մարտկոցի պայթյունի կամ բռնկման սպառնալիքի պատճառով, հայտնում է BBC-ն։

Գերատեսչության ղեկավար Էլիոթ Քեյի խոսքով՝ ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ հետկանչը տարածվում է մոտ 1 մլն սմարթֆոնի վրա։ Օգտատերերը կարող են փոխանակել այն նորով կամ գումարը հետ վերցնել։

Galaxy Note 7-ի հետ կապված սկանդալը, որն արդեն հարվածել է Samsung-ի հեղինակությանը, կարող է թանկ արժենալ հարավկորեական ընկերության համար։ Վերլուծաբանների խոսքով՝ հետկանչը կարող է ընկերության համար հանգեցնել 5 մլրդ դոլար եկամուտի կորուստի:


© armedia.am