Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են պաղեստինա-իսրայելական կարգավորումը

13:41     16 սեպտեմբերի, 2016

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը՝ ներառյալ կողմերի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են նաև մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակը և պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով։

Ռուսաստանի և Իսրայելի ղեկավարների միջև հեռախոսազրույցը կայացել է իսրայելական կողմի նախաձեռնությամբ:


© armedia.am