Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը՝ ներառյալ կողմերի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են նաև մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակը և պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով։
Ռուսաստանի և Իսրայելի ղեկավարների միջև հեռախոսազրույցը կայացել է իսրայելական կողմի նախաձեռնությամբ: