Ամերիկացի հաղորդավարը գզգզել է Թրամփի սանրվածքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11:05     16 սեպտեմբերի, 2016

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը NBC հեռուստաալիքի եթերում մասնակցել է Ջիմի Ֆելոնի The Tonight Show հումորային ծրագրին:

Շոուի ժամանակ քաղաքական գործչին տրվել են լուրջ հարցեր, այդ թվում նաև՝ Թրամփի նախընտրական արշավին վերաբերող: Սակայն վերջում Ֆելոնը Թրամփին հարցրել է՝ արդյոք կարելի է որևէ անհեթեթ բան անել, քանի դեռ նա չի դարձել ԱՄՆ նախագահ: Հաղորդավարը մանրամասնել էր, որ ցանկանում է թեթևակի գզգզել նրա մազերը: Թրամփը, մի քանի վայրկյան մտածելով, համաձայնվել է:

«Լավ: Ինձ մեկ ժամ անց մարդիկ սպասում են Նյու Հեմփշիրում, հուսով եմ՝ նրանք կհասկանան»,- ժպտալով ասել է Թրամփը:


© armedia.am