Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլս թաղամասում հրազենային վնասվածքներից 37-ամյա հայ տղամարդ է մահացել, հայտնում է Los Angeles Times-ը: Նշվում է, որ Հովիկ Կրբոյանի վրա կրակել են, երբ վերջինս բացել է իր տան դուռը՝ կարծելով, որ պատվիրված պիցցայի առաքումն է: Սակայն, ըստ իրավապահների, պիցցայի առաքչի փոխարեն Կրբոյանի առջև են հայտնվել մարդասպանները: «Մենք դեռևս չգիտենք՝ որն է սպանության դրդապատճառը, սակայն նման բնույթի դեպքերը հաճախ կապված են լինում բիզնեսին վերաբերող կամ ներընտանեկան վեճերի հետ», - նշվում է Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի կապիտան Փոլ Վերնոնի հայտարարությունում:
Նշվում է, Կրբոյանի կինն ու երեխան տեղի ունեցածի հետևանքով չեն տուժել: