Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, որը սեպտեմբերի 15-ին վերսկսել Է ընտրարշավը, ասել Է, որ թոքաբորբի պատճառով եռօրյա հարկադրական դադարն իրեն օգնել Է ավելի լավ հասկանալու, թե հանուն ինչի Է ինքը պայքարում պետության ղեկավարի պաշտոնի համար, փոխանցում է BBC-ն:
«Ես իմ թեկնածությունն առաջադրում եմ բոլոր նրանց համար, ովքեր առանց ձեռքները ծալելու աշխատում են՝ իրենց ընտանիքին օգնելու համար: Բոլոր նրանց համար, ովքեր, ծանր հարված ստանալով, կարողացել են վերստին ոտքի կանգնել»,- ասել Է Քլինթոնը հիվանդությունից հետո հասարակության առջև իր առաջին ելույթում: