Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) որոշում է կայացրել զրոյացնել «խելացի ժամացույցների» համար մաքսային վճարները ԵԱՏՄ տարածքում, հաղորդում է «Կոմերսանտը»:
2015թ., երբ ռուսական շուկա մուտք գործեցին «խելացի ժամացույցները», դրանք ընկալվեցին, որպես ավանդական ժամացույցներ, ինչի արդյունքում ԵԱՏՄ մաքսային ռեգուլյատորները ժամացույցների համար սահմանեցին 10 % մաքսային վճար: Մինչդեռ ԵՏՀ դիտարկում է դրանք դասել տեղեկատվության ընդունման և փոխանցման համար նախատեսված սարքերի կատեգորիային, ինչի արդյունքում մաքսատուրքերը կարող են զրոյանալ:
Փաստաթուղթը քննարկման կդրվի 45 օրից: Եթե այն ընդունվի, որոշումն ուժի մեջ կմտնի դրանից մեկ ամիս անց և պարտադիր կլինի ԵՏՄ անդամ բոլոր պետությունների` ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, ՀՀ և Ղրղզստանի համար: