Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հոսպիտալացվել է

15:10     18 սեպտեմբերի, 2016

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին տեղափոխել են Փարիզի հիվանդանոցներից մեկը: Այս մասին գրում են ֆրանսիական պարբերականները՝ հղում անելով վերջինիս ընտանիքին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին նախագահի ինքնազգացողությունը վատացել է թոքերի ինֆեկցիայի պատճառով:


© armedia.am