Ռիոյում պարօլիմպիադայի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել են իրանցի մարզիկի հիշատակը
Ռիո դե Ժայներոյի «Մարական» մարզադաշտում կայացել է պարօլիմպիկ խաղերի փակման արարողությունը: Պարօլիմպիադայի դրոշը փոխանցվել է Տոկիոյի քաղաքապետին, քանի որ հենց Տոկիոյում կկայանան հաջորդ խաղերը 2020 թվականին:
Փակման արարողության ժամանակ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են իրանցի հեծանվորդ Բախման Գոլբարնեջադի հիշատակը, ով սեպտեմբերի 17-ին մահացել էր մրցարշավի ժամանակ տեղի ունեցած վթարից հետո:
«Այսօր մենք տոնում ենք 12 օրվա մրցումների ավարտը, սակայն նաև տխրում ենք երեկվա ողբերգական իրադարձությունների պատճառով», - նշել է Միջազգային պարօլիմպիկ հանձնաժողովի նախագահ Ֆիլիպ Կրեյվենը: