Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 5 մարդու՝ կապված շաբաթ օրը Նյու Յորքում որոտացած պայթյունի հետ, որի հետևանքով 29 մարդ է տուժել, հայտնում է ABC հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ ձերբակալման գործողության պատճառով իրավապահները դադարեցրել են երթևեկությունը Բրուկլին ու Ստատեն-Այլենդ շրջաններն իրար միացնող կամրջի վրա:
Նշվում է, նաև, որ Նյու Յորքի և Նյու Ջերսիի պայթյունների ժամանակ գործարկված ռումբերը պատրաստված են եղել միևնույն մարդու կողմից։