Հյուսիսային Կորեան իրականացրել է նոր գերհզոր հրթիռային շարժիչի բարեհաջող փորձարկում: Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության փոխանցմամբ՝ երկրի ղեկավար Կիմ Չեն Ինն այցելել է Sօhae տիեզերական կենտրոն, որտեղ ընթացել է հրթիռային շարժիչի փորձարկումը:
Նշվում է, որ շարժիչի ճիշտ պատրաստման դեպքում հյուսիսկորեական հրթիռակիրները կկարողանան տիեզերք արձակել տարատեսակ արբանյակներ, որոնց շարքում կարող են լինել նաև Երկրին հետևելու համար նախատեսված մոդելներ: